Հակոբ Կևորկյան
Հակոբ Կևորկյան | |
---|---|
Ծնվել է | մայիս 1880[1][2][3] |
Ծննդավայր | Կեսարիա, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | փետրվարի 10, 1962[4] (81 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5][3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ռոբերթ քոլեջ |
Մասնագիտություն | հնագետ և արվեստի կոլեկցիոներ |
Անդամություն | American Oriental Society? |
Hagop Kevorkian Վիքիպահեստում |
Հակոբ Կևորկյան (անգլ.՝ Hagop Kevorkian, մայիս 1880[1][2][3], Կեսարիա, Օսմանյան կայսրություն - փետրվարի 10, 1962[4], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5][3]), ամերիկահայ հնագետ, արվեստի գիտակ և կոլեկցիոներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Թուրքիայի Կեսարիա բնակավայրում, ավարտել Ստամբուլի Ռոբերտ ամերիկյան քոլեջը, 19-րդ դարի վերջում բնակություն հաստատել Նյու Յորքում, աջակցել Ամերիկայի արևելյան արտեֆակտների ճաշակի ձեռքբերման հարցում։
1903 թվականից Իրանի Սուլթանաբադ քաղաքում կատարել է պեղումներ, 1907 թվականից՝ միջնադարյան Ռեյի քաղաքում և հավաքագրել է Արևելյան արվեստի բացառիկ հավաքածու, մասնավորապես՝ իսլամական և պարսկական։ 1911 թվականին Լոնդոնում կազմակերպել է իսլամական կերամիկայի ցուցահանդես։ Կևորկյանի ղեկավարությամբ կատարված պեղումների արդյունքը 1914 թվականին ցուցադրվել է Նյու-Յորքում։ Կևորկյանի հավաքածուից վաճառվել են մեծ թվով իսլամական նմուշներ, ներառյալ Իսպահանի լաքապատ դռներ և կղմինդրե վահանակներ, գրքեր ու գեղանկարներ, գորգեր և կերամիկա 1920-ական թվականներին Նյու Յորքի Անդերսոնի պատկերասրահում անցկացված ցուցահանդեսում։ 1929 թվականին Կևորկյանն աճուրդում ձեռք է բերել վայելչագրության և գեղանկարչության Մողոլներ ալբոմը, որը հայտնի է դարձել որպես Կևորկյան ալբոմ։
Բրուքլինի թանգարանի «Կևորկյան» պատկերասրահում ցուցադրվում են ասորական բարձրաքանդակներ, որոնք Կևորկյանը նվիրաբերել է հաստատությանը։ Փենսիլվանիայի համալսարանում տեղի ունեցած դասախոսությունը վկայում է 1930-ականների ընթացքում Թուրքիայում իրագործած համատեղ պեղումների մասին։ Նյու Յորքում Կևորկյանի մահից հետո Կևորկյան հիմնադրամը Կոլումբիայի համալսարանում հիմնադրվել է Իրանական հետազոտությունների Կևորկյան ամբիոնը։
Նյու Յորքի համալսարանում գործում է Կևորկյանի անվան կենտրոնը, որտեղ ներառված է Մերձավոր Արևելքի բաժինը և գրադարանը[6]։ Նյու Յորքի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների Հակոբ Կևորկյան կենտրոնը ստեղծվել է 1966 թվականին՝ նպաստելու ժամանակակից և Մերձավոր Արևելքի միջդիսիպլինար ուսումնասիրությանը և տարածաշրջանի հանրային ընկալման բարձրացմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 Kevorkian, Hagop // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T046367
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Archives de Paris
- ↑ 4,0 4,1 4,2 https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjItMTAtMzEiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6Mjc0ODQ3O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=162%2C-60&uielem_islocked=0&uielem_zoom=153&uielem_brightness=0&uielem_contrast=0&uielem_isinverted=0&uielem_rotate=F
- ↑ 5,0 5,1 5,2 JSTOR — 1995.
- ↑ The Hagop Kevorkian Center
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Emperors' album: images of Mughal India, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material collected by Kevorkian
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Կևորկյան» հոդվածին։ |